Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճնշումների պատճառով Դուրովը պատրաստ է փակել Telegram-ը ՌԴ-ում և ԻԻՀ-ում

22:15, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2017 թ.
Ճնշումների պատճառով Դուրովը պատրաստ է փակել Telegram-ը ՌԴ-ում և ԻԻՀ-ում

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը չի բացառել, որ իր ընկերությունը կարող է միակողմանի կարգով դադարեցնել Telegram-ի աշխատանքը Ռուսաստանում և Իրանում: Դա տեղի կունենա ՌԴ և ԻԻՀ իշխանությունների կողմից անդադար ճնշումների պատճառով:

«Մեզ չի անհանգստացնում, որ առանձին պետություններում մեզ վրա ճնշումներ են գործադրում, քանի որ մենք պաշտպանում ենք մեր օգտատերերի գաղտնիությունը: Մենք միշտ պատրաստ ենք խզել ինչպես անձնական, այնպես էլ գործնական կապերն այդպիսի երկրների հետ՝ նրանց այդպիսով զրկելով մեզ վրա ճնշում գործադրելու հնարավորությունից:
     Ավելի վաղ Դուրովը հայտնել էր, որ Telegram-ի վրա արձանագրություն էր կազմվել գաղտնագրերի բանալիները հատուկ ծառայություներին չտրամադրելու համար: Միևնույն ժամանակ ՌԴ Կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Նիկիֆորովը հայտարարել էր, որ եթե Telegram-ը շարունակի հրաժարվել գործել ՌԴ օրենքների համապատասխան, ապա մեսենջերը կարող է փակվել երկրի տարածքում:
     Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի իշխանությունները դատական գործ էին հարուցել Պավել Դուրովի նկատմամբ:

Աղբյուրը` life.ru
6678 | 0
Facebook