Իրանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ, հայտնում է INSA-ն:
Թեհրանի դատախազ Աբբաս Ջաֆարի Դոլաթաբադի խոսքերով՝ գործը հարուցվել է այն պատճառով, որ Telegram-ը շատ է օգտագործվում ԴԱԻՇ ահաբեկիչների կողմից: Ես մեկ պատճառ է հանդիացել դրա կիրառությունը մարդկանց ու թմրամիջոցների առևտրի, մանկական պոռնոգրաֆիայի նպատակով:
«Telegram ցանցն, ի թիվս ահաբեկիչներին ծառայություններ մատուցելուն, աջակցում է նաև մարդկանց ու թմրամիջոցներ վաճառողներին»,- ասվում է հաղորդագրությունում: