Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի. ԱԳՆ

12:05, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի. ԱԳՆ

Քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն` տեղեկացնելով, որ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 03:39 սահմաններում Երևան-Մոսկվա ավտոճանապարհի 370-րդ կմ-ին՝ Մցխեթա քաղաքի մոտ, բախվել են «Մերսեդես» մակնիշի o 961 XA 777 պետհամարանիշով մարդատար և «Setra» մակնիշի 24 OR 444 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մկրտչյան): ՃՏՊ-ի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1974 թ. ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թ. ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են, իսկ 1993 թ. ծնված Ալինա Մինասյանը, 1980 թ. ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թ. ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց:ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:
     Հիշեցնենք՝ այսօր սեպտեմբերի 7-ին, Վրաստանի Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:
     «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

9000 | 3
Facebook