Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանում ռուսական համարանիշերով Mercedes-ը մխրճվել է հայկական համարանիշերով ավտոբուսի մեջ. կան զոհեր և վիրավորներ

10:30, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Վրաստանում ռուսական համարանիշերով Mercedes-ը մխրճվել է հայկական համարանիշերով ավտոբուսի մեջ. կան զոհեր և վիրավորներ
     Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է ավտոբուսին։
12747 | 0
Facebook