Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես են փորձագետները գնահատում մեծ շախմատ վերադարձած Գարի Կասպարովի հնարավորությունները

16:35, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Ինչպես են փորձագետները գնահատում մեծ շախմատ վերադարձած Գարի Կասպարովի հնարավորությունները
     Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը 2005-ի մարտին հայտարարել էր պրոֆեսիոնալ շախմատից հեռանալու մասին։ Դրանից հետո նա մի քանի անգամ խաղացել էր ընկերական բլից մրցաշարերում և մեկ անգամ՝ 2009-ին, ուժերը չափել Անատոլի Կարպովի հետ և հաղթել:
     Շաբաթներ առաջ հայտնել էինք, որ Կասպարովը մտափոխվել է։ Օգոստոսի 14-ից 19-ը նա Սենթ Լուիսում կմասնակցի Grand Chess Tour-ի շրջանակներում անցկացվող արագ և կայծակնային շախմատի մրցաշարերին։ Այստեղ նա կմրցի Արոնյանի, Նակամուրայի, Նեպոմնյաշչիի, Դոմինգեսի, Անանդի, Կարյակինի, Լե Քուանգի, Նավարայի և Կարուանայի հետ։
     Р-Спорт-ի զրուցակիցների մեծ մասն այնքան էլ բարձր չի գնահատում նրա՝ մրցաշարում հաղթելու հնարավորությունները: «Հարգում եմ Կասպարովին, ու հաշվի առնելով այն, որ երբևէ չեմ խաղացել նրա հետ, հետաքրքիր պայքար կլինի»,- ասել է Կարյակինը: «Նա վաղուց է հեռացել շախմատից, չեմ կարծում, թե հավակնորդների շարքում է: Բայց, ինչպես և մյուս խաղացողները, նա ևս մեծ վտանգ կարող է ներկայացնել»,- հավելել է գրոսմայստերը:
     Մոսկվայի շախմատի ֆեդերացի փոխնախագահ Սերգեյ Սմագինը ևս Կասպարովին հավակնորդների շարքին չի դասում: «Այստեղ հետաքրքիրն այն կլինի, թե ստեղծագործական ինչպիսի մոտեցում նա կցուցաբերի «համակարգչային» դարաշրջանի գրոսմայստերների կողքին: Կարծում եմ՝ Գարիի ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ մրցակցությունը տպավորիչ է լինելու»:
     Ինչ վերաբերում է ռուս գրոսմայստեր Եվգենի Տոմաշևսկուն, նա վստահություն է հայտնել, որ Կասպարովը լուրջ նախապատրաստվել է: «Դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց կարծում եմ՝ կզբաղեցնի մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականը կամ ավելի բարձր... Այն, որ Կասպարովը խաղում է, ինձ համար ցնցող չէ, նա նախկինում էլ էր խաղում նման մրցաշարերում: Եթե նա վերադառնար «դասականին», ավելի հետաքրքիր կլիներ, ավելին՝ կդառնար շախմատային տարվա գլխավոր իրադարձությունը»:
     Ավելի վաղ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Р-Спорт-ի հետ զրույցում ողջունել էր Կասպարովի՝ մեծ շախմատ վերադառնալու մասին որոշումը:
7737 | 4
Facebook