Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կասպարովը վերադառնում է սպորտ. տեղի կունենա Կասպարով - Արոնյան պարտիան

12:15, հինգշաբթի, 06 հուլիսի, 2017 թ.
Կասպարովը վերադառնում է սպորտ. տեղի կունենա Կասպարով - Արոնյան պարտիան

Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը 2005 թվականի մարտի 10-ին հայտարարել է պրոֆեսիոնալ շախմատից հեռանալու մասին։ Դրանից հետո նա մի քանի անգամ խաղացել է ընկերական բլից մրցաշարերում և մեկ անգամ՝ 2009-ին, ուժերը չափել Անատոլի Կարպովի հետ և հաղթել: Կասպարովը կարծես մտափոխվել է։ Օգոստոսի 14-ից 18-ը նա Սենթ Լուիսում կմասնակցի Grand Chess Tour-ի շրջանակներում անցկացվող արագ և կայծակնային շախմատի մրցաշարերին։ Այստեղ նա կմրցի Արոնյանի, Նակամուրայի, Նեպոմնյաշչիի, Դոմինգեսի, Անանդի, Կարյակինի, Լե Քուանգի, Նավարայի և Կարուանայի հետ։

4944 | 0
Facebook