Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանակահարված հայտնի հոգեբանը վիրահատվել է, կասկածյալը՝ ձերբակալվել

15:45, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Դանակահարված հայտնի հոգեբանը վիրահատվել է, կասկածյալը՝ ձերբակալվել
     Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
     Այսօր՝ հուլիսի 19-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում 70-ամյա Ռուբեն Պողոսյանը վիրահատվել է:
     Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ռ. Պողոսյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանին։ Պարզվել է, որ վերջինն առանց պատճառաբանության իր մոտ եղած բժշկական նշտարով (լանցետ) մի քանի անգամ հարվածներ է հասցրել հայտնի պրոֆեսորին։
5454 | 0
Facebook