Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում դանակահարել են հոգեբանի

12:25, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Երևանում դանակահարել են հոգեբանի

Հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն:
     Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
     Կատարվում է քննություն:
     MAMUL.am-ի տեղեկություններով՝ դանակահարվածն «Այգ» հոգեբանական կենտրոնի ղեկավարն է:

5816 | 0
Facebook