Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վստահ էի, որ կպայքարեմ մեդալի համար». Սոնա Պողոսյան

16:25, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Վստահ էի, որ կպայքարեմ մեդալի համար». Սոնա Պողոսյան

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության շրջանակներում այսօր պայքարի մեջ մտած 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն 18-ամյա ծանրորդուհին, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփեց իր մրցելույթը:

«Գոհ եմ արդյունքիցս։ Իհարկե, մտավախություն կար, որ մեդալ չեմ նվաճի, բայց ակնկալիքներ ունեի։ Մի փոքր դժվար տրվեց, բայց, ամեն դեպքում, վստահ էի, որ կպայքարեմ մեդալի համար։ Ուրախ եմ, որ կարողացա հաջողության հասնել։ Շնորհակալ եմ մարզիչներիս և բոլորին, ովքեր իմ կողքին էին»,- նշեց Սոնան։

Խոսելով մոտակա ծրագրերի մասին՝ Պողոսյանը նշեց. «Առաջիկայում մի փոքր կհանգստանամ և կսկսեմ նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը»։

3907 | 0
Facebook