Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում

11:55, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի։ Այսօր պայքարի մեջ մտավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը։ Մեր ծանրորդուհին, պոկելով 98 կգ և հրելով 125 կգ, երկամարտի 223 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում Սոնան նվաճեց փոքր արծաթե մեդալ։
     Այս քաշային կարգի հաղթող դարձավ Էկվադորի ներկայացուցիչ Նենսի Դախոմեսը՝ երկամարտի 242 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Շիշանովան՝ երկամարտի 230 կգ արդյունքով։

Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում
Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում
Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում
Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում
Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում
Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում
Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում
Սոնա Պողոսյանը 3-րդն է աշխարհում

4143 | 0
Facebook