Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարուժան Ավետիսյանն ապստամբության կոչ է արել. դատավորը մեկ ժամով ընդմիջում է հայտարարել

16:20, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
Վարուժան Ավետիսյանն ապստամբության կոչ է արել. դատավորը մեկ ժամով ընդմիջում է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստը մեկ անգամ ևս հետաձգվեց․ դատական նիստը կվերսկսվի ժամը 17:00-ին: Ի դեպ, սա արդեն 4-րդ ընդմիջումն է այսօրվա ընթացքում: Այս անգամ հետաձգման պատճառն այն էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ էր արել: Արտուշ Գաբրիելյանը դատական պատժամիջոց կիրառեց նրա նկատմամբ և հայտարարեց ընդմիջում: Ի դեպ, սա արդեն 3-րդ ընդմիջումն է այսօրվա ընթացքում:

4418 | 1
Facebook