Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք բացարկ հայտնել ենք հանցավոր ռեժիմին». լարված իրավիճակ՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին

14:20, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Մենք բացարկ հայտնել ենք հանցավոր ռեժիմին». լարված իրավիճակ՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստը մեկ ժամ ընդմիջումից հետո մեկնարկել է: «Սասնա ծռեր» խմբի անդամներն այս անգամ էլ դատարանին ողջունելու համար ոտքի չեն կանգնել:
     Այս գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորել է ամբաստանյալներին հարգել դատարանին: Նրա այդ խոսքերը բարկացրել են ամբաստանյալներին։
     «Եթե հարգեինք դատական մարմնին, այսօր այստեղ չէինք լինի, ստրուկի նման ծառայում եք»,- դատավորին դիմել է ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը: Այնուհետև դատավորը տեղեկացրել է, որ կողմերը հնարավորություն ունեն բացարկ հայտնել դատավորին․ «Մենք բացարկ հայտնել ենք հանցավոր ռեժիմին, այդ բացարկը չի ընդունվել, սա պիտի ընդունվի, նոր հետո ասենք, թե դատավորին բացարկ հայտնում ենք, թե չէ: Հայ ժողովուրդը բացարկ հայտնել է ամբողջ համակարգին»,- ասել է ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:
     Դատարանը պատժամիջոց է կիրառել Եղիազարյանի նկատմամբ և 6 ժամով հեռացրել նիստերի դահլիճից: Դատավորը նորից մեկ ժամ ընդմիջում է հայտարարել:

4142 | 6
Facebook