Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բացարձակ սուտ է». Կարեն Գիլոյանը՝ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ միջադեպի մասին

15:25, հինգշաբթի, 08 հունիսի, 2017 թ.
«Բացարձակ սուտ է». Կարեն Գիլոյանը՝ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայում։

«Բացարձակ ստահոտ է, իրականությանը չի համապատասխանում։ Միակ իրականությունն այդ ամենի մեջ եղել է այն, որ Միհրանի ավտոմեքենան կայանված է եղել այդ ավտոտեխսպասարկման կետում, որը պատկանում է իր ընկերոջը։ Միհրանը տանն է եղել, անգամ այդ տարածքին մոտ չի եղել։ Ոստիկանությունը եկել է, ճշտել է, թե ում ավտոմեքենաներն են այդտեղ եղել։ Միհրանի մասնակցությունն այսքանն է։ Ես այսօր անձամբ 2 անգամ խոսել եմ իր հետ»,- նշեց Գիլոյանը։

Հարցին՝ արդյոք որևէ պարզաբանում չեն պահանջելու «Life.ru» պարբերականից, Գիլոյանը պատասխանեց. «Ավելորդ քաշքշուկ Միհրանին պետք չէ հիմա։ Նա բուժման մեջ է հիմա, լավ տրամադրությամբ վերականգնվում է և շուտով կմիանա ազգային հավաքականին»։

5783 | 1
Facebook