Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միհրան Հարությունյանի՝ ընկերոջ հետ վեճն ավարտվել է կրակոցով

14:25, հինգշաբթի, 08 հունիսի, 2017 թ.
Միհրան Հարությունյանի՝ ընկերոջ հետ վեճն ավարտվել է կրակոցով

Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոսրահներից մեկում ծեծկռտուքի մասնակից է դարձել։ Այս մասին գրում է Life.ru-ն։ 28-ամյա Միհրանը 34-ամյա ընկերոջ՝ Սամվել Ավետյանի հետ կենցաղային թեմայով վեճի է բռնվել, որը վերածվել է քաշքշոցի և ծեծկռտուքի՝ ավարտվելով կրակոցով։ Արդյունքում Ավետյանը ոտքի վիրավորում է ստացել։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը պարզել է, որ Հարությունյանի մոտ եղել է գրանցված տրավմատիկ ատրճանակ։ 2 կողմն էլ պնդել է, թե կրակոցը պատահական է եղել՝ հրմշտոցի ընթացքում։ Ավետյանը հրաժարվել է հոսպիտալացումից և դիմում գրելուց։ Հարությունյանն, իր հերթին, հայտարարել է, որ բողոք չունի։

Աղբյուրը` life.ru
10541 | 0
Facebook