Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի խորհրդարանում կրակոցների հետևանքով վիրավորների թիվը հասել է 8-ի

11:40, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Իրանի խորհրդարանում կրակոցների հետևանքով վիրավորների թիվը հասել է 8-ի

Ինչպես հայտնի է, անհայտ անձինք այսօր կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում: Ըստ Mehr լրատվական գործակալության` հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 8-ի:
     Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակոցների հետևանքով զոհվել է 1 մարդ, ով անվտանգության աշխատակից է եղել:
     Հիշեցնենք, որ հարձակվողները պատանդ են վերցրել մի քանի մարդու:
     Fars լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ երեք անհայտ անձ կրակահերթ է բացել Իմամ Հոմեյնիի դամբարանում: Հարձակվողներից երկուսը կրակ են բացել այցելուների վրա, իսկ երրորդը պայթեցրել է իրեն:

9466 | 1
Facebook