Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում․ կա առնվազն 1 զոհ

11:10, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում․ կա առնվազն 1 զոհ

Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում, ինչի հետևանքով առնվազն 1 մարդ զոհվել է, 3 մարդ ստացել է վնասվածքներ: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը: Զոհվածն ու վիրավորները խորհրդարանի պահակազորի անդամներ են։

Հարձակվողները երեքն են, կրակոցները շարունակվում են: Հաղորդվում է, որ հարձակվողները պատանդ են վերցրել մի քանի մարդու:

Հարձակվողների ինքնությունը և նպատակը դեռ հայտնի չեն:

Գործակալությունը հայտնում է, որ անվտանգության ուժերը դեռևս չեն հաստատել Իրանի խորհրդարանում պատանդներ վերցնելու մասին հաղորդումները:

Տեղեկություններ կան մեկ այլ վայրում՝ Թեհրանի հարավում գտնվող Իմամ Հոմեյնիի դամբարանում կրակոցների և վիրավորների մասին:

7913 | 0
Facebook