Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչպես է ԱՄՆ-ում այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր թիկնազորով շրջապատված՝ հանգստությամբ ու մեծ բավականությամբ դիտում, թե ինչպես է իր թիկնազորը դաժան
ծեծի ենթարկում հայ, քուրդ և եզդի խաղաղ ցուցարարներին: Այս կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը
գրել է. «Հիշեցի գրքերում նկարագրվող դրվագները, թե ինչպես էին 100 և ավելի տարիներ առաջ թուրք առաջնորդները բարձունքներից հետևել խաղաղ ժողովուրդների վրա իրենց հրոսակախմբերի հարձակմանը։ Սա լուրջ սկանդալ է, մնում է այնպես անել, որ համաշխարհային մամուլը խոսի սրա մասին»: