Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաստաբանն՝ Արարատ Խանդոյանի շահերը պաշտպանելուց զրկվելու մասին

11:35, հինգշաբթի, 11 մայիսի, 2017 թ.
Փաստաբանն՝ Արարատ Խանդոյանի շահերը պաշտպանելուց զրկվելու մասին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի պաշտպանին՝ Արա Ղարագյոզյանին դատարանը զրկել է Խանդոյանի շահերը պաշտպանելուց՝ գործի մեջ ներգրավելով հանրային պաշտպան Լիանա Գասպարյանին: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իր լիազորություններն ընդհանրապես չեն կասեցվել:
     «Ես քրեական գործի վարույթից չեմ հեռացել, պարզապես, իմ պաշտպանյալին նիստերի դահլիճից դատավորը հեռացրել է, ես էլ նրա հետ լքել եմ նիստերի դահլիճը, արդյունքում դատավորը որոշել է, որ պետք է հանրային պաշտպան գա»,- ասաց նա: Վերջինի խոսքով՝ Արարատ Խանդոյանն ասել է, որ իր միակ փաստաբանն Արա Ղարագյոզյանն է. «Ինքն ուրիշ փաստաբան չունի»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Արարատ խանդոյանը վիճաբանել է դատախազի և դատավորի հետ և թքելով դուրս եկել դահլիճից, այդ ժամանակ դահլիճից դուրս է եկել նաև պաշտպանը:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին` Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:

3148 | 0
Facebook