Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Խանդոյանը թքելով դուրս է եկել դատարանի դահլիճից

14:40, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Արարատ Խանդոյանը թքելով դուրս է եկել դատարանի դահլիճից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանը դատական նիստի ընթացքում վիճաբանել է դատախազի և դատավորի հետ և թքելով դուրս եկել դահլիճից: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատական նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելն անտրամաբանական է: Դատախազի խոսքից հետո Արարարտ Խանդոյանը ցանկացել է հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարության իրավունք չի տվել, այլ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում է կայացրել: «Ես հայտարարություններ ունեմ, ինձ մի ընդհատեք, մինչև հայտարարություն չանեմ, դուրս չեմ գա դատական նիստերի դահլիճից: Ուրեմն, եթե սանկցիա են կիրառում իմ վրա` թքած ունեմ նման դատարանի վրա, սա դատարան չի»,- ասել է նա և հեռացել:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին` Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:

3474 | 0
Facebook