Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սամվել Ալեքսանյանի տան նման տները, որոնք ծիծաղելի գույքահարկ են վճարում կամ չեն վճարում, մեր հաղթանակից հետո իրական գույքահարկ են վճարելու»․ Փաշինյան

14:25, երեքշաբթի, 09 մայիսի, 2017 թ.
«Սամվել Ալեքսանյանի տան նման տները, որոնք ծիծաղելի գույքահարկ են վճարում կամ չեն վճարում, մեր հաղթանակից հետո իրական գույքահարկ են վճարելու»․ Փաշինյան
     «Հրաժարվել ա՞ ինչի Տարոն Մարգարյանն ինձ հետ բանավիճելուց»,- լրագրողներին հարցրեց «Ելք» դաշինքով Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Ես սպասում էի, որ ամսի 12-ին պետք է դա լիներ»,- հավելեց թեկնածուն։ Երբ լրագրողները պատասխանեցին, թե գործող քաղաքապետն ասել է՝ շոուների կարիք չունի, արձագանքեց․ «Բա ինչի՞ ա՝ որ ալիքը միացնում ես, իրան են ցույց տալիս, թող չկանգնի տեսախցիկների առաջ, կամ ինչի՞ ա նախընտրական հանդիպումների գնում։ Իսկ ինքը շոու բառի իմաստը գիտի՞, մի հատ հարցրեք էլի իրան»։
     Խոսելով «Ելք»-ի 15 հազար դրամ սոցիալական աջակցության առաջարկի մասին, որի վերաբերյալ ՀՀԿ-ական Շարմազանովը հարցադրում էր արել, թե որտեղից է Փաշինյանը գտնելու այդ գումարներն, ասաց․ «Ալեքսանյանի ու նրա տան նման տները, որոնք չեն վճարում կամ ծիծաղելի թվեր են վճարում գույքահարկի համար, պարտավոր են լինելու իրական թվեր վճարել։ Մտադիր ենք 30 մլրդ դրամով ավելացնել Երևանի բյուջեն»։
5485 | 2
Facebook