Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաղթանակից հետո «Ելք»-ը Երևանի բյուջեից 15 հազար դրամ է խոստանում ընտրակաշառքից հրաժարվածներին

15:10, երկուշաբթի, 08 մայիսի, 2017 թ.
Հաղթանակից հետո «Ելք»-ը Երևանի բյուջեից 15 հազար դրամ է խոստանում ընտրակաշառքից հրաժարվածներին
     «Մենք Երևանի բյուջեն չենք թալանելու, այդ միջոցները հատկացնելու ենք ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, չենք տանելու «գոլդ» հասցեներիով տների նկուղներում պահենք, որպեսզի ընտրությունների ժամանակ բաժանենք ժողովրդին։ Բյուջեի տերը քաղաքացիներն են լինելու ու նրանք իրավունք ունեն ավագանուն ու քաղաքապետին հանձնարարել բյուջեի որոշակի մասնաբաժին հատկացնել իրենց կարիքներին»,- հայտարարեց «Ելք» դաշինքով քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հաղթանակից հետո Երևանի բյուջեից սոցիալական աջակցություն խոստանալով ընտրակաշառքից հրաժարվածներին։ «Երևանի բյուջեն ունի գումարներ, որոնց տերը քաղաքացիներն են, ուստի առաջարկում ենք այնպիսի քաղաքապետ ընտրել, որը ոչ թե կգողանա, այլ իրենց պատկանող գումարներով կբարելավի վիճակը։ Մարդը կարող է գալ, դիմում գրել ու ստանալ սոցիալական աջակցություն՝ 15 հազար դրամի չափով։ Սոցիալական ֆոնդ եղել է, որը մինչև հիմա թափանցիկ չի գործել»,- հավելեցին դաշինքի անդամները։
3566 | 2
Facebook