Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սասնա ծռեր» խմբի անդամները գողեր չեն». Սյուզան Սիմոնյանը` ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատից հափշտակության մասին

13:05, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
««Սասնա ծռեր» խմբի անդամները գողեր չեն». Սյուզան Սիմոնյանը` ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատից հափշտակության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատից հափշտակություն կատարելու համար: «Հիմնադիր խորհրարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով առաջադրված մեղադրանքին` հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները գողեր չեն: «Կարող եք վստահ լինել, որ մեր տղաները գողեր չեն: Մեր անդամների բոլոր գործողությունները եղել են քաղաքական ակտեր: Եվ ռեժիմի ներկայացուցիչները շատ լավ գիտեն այդ մասին»,- ասաց Սիմոնյանը: Դիտարկմանը, որ առաջադրված մեղադրանքում մեղադրող կողմը նշում է, որ խմբի անդամն է բանկոմատից հափշտակել 14 միլիոն դրամը, Սիմոնյանը պատասխանեց. «Բանկոմատի գումարները ՊՊԾ գնդից դուրս չեն եկել, դա հաստատ: Տղաները նման բան չեն արել, իսկ թե ինչ է եղել, իրենք կհայտարարեն երբ ժամանակը գա»:
     Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափի շուրջ 14 միլիոն դրամ գումար: Մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանին:

3621 | 0
Facebook