Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատից հափշտակություն կատարելու համար

11:15, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի բանկոմատից հափշտակություն կատարելու համար

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը ծանրացել է, նրան նոր մեղադրանք են առաջադրել` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածով (Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Պաշտպան Երվանդ Վարոսյանի խոսքով Արայիկ Հակոբյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատից հափշտակություն կատարելու համար:
     Հիշեցնենք, որ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն դրամ գումարը:
     Տեղեկացնենք, որ Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով):

3346 | 0
Facebook