Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատել է՝ Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հետևանքով 27 երեխա է զոհվել

20:20, հինգշաբթի, 06 ապրիլի, 2017 թ.
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատել է՝ Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հետևանքով 27 երեխա է զոհվել
     ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով 27 երեխա է մահացել:
     Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքում ավելի քան 7 տասնյակ մարդ է զոհվել ռմբակոծությունից հետո: Զոհերի մոտ եղել են քիմիական ծանր թունավորման ախտանիշներ:
     ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ևս 540 մարդ ծանր վիճակում հիվանդանոցներում է:
     Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մեղադրում են Սիրիայի իշխանությանն ընդդիմադիրների իշխանության ներքո գտնվող Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման համար:
Աղբյուրը` Gazeta
6525 | 0
Facebook