Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմտյան երկրները ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ կգումարեն` Սիրիայում քիմիական հարձակման համար

10:40, չորեքշաբթի, 05 ապրիլի, 2017 թ.
Արևմտյան երկրները ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ կգումարեն` Սիրիայում քիմիական հարձակման համար

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգում են ներառել Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառումը դատապարտող բանաձև:
     ՄԱԿ-ի ԱԽ 3 մշտական անդամները Բաշար Ասադի ռեժիմին մեղադրում են գազային հարձակման համար, որի հետևանքով առնվազն 58 մարդ է սպանվել:
     Բանաձևում նշվում է, որ Սիրիայի կառավարությունը պետք է ապահովի միջազգային հետաքննության անցկացմանը, տեսուչներին ներկայացնի ռազմական թռիչքների ծրագրերն ու բորտային մատյանները, հրապարակի ուղղաթիռային համակազմերի հրամանատարների անունները, նաև ապահովի միջազգային տեսուչների մուտքն այն ավիաբազաներ, որտեղից քիմիական հարձակումներ են իրականացվել:
     BBC-ի հաղորդմամբ, սակայն, սիրիական կառավարությունը հերքում է իր հասցեին արված մեղադրանքները:
     Նշենք, որ նախկինում ՄԱԿ-ի ԱԽ մեկ այլ մշտական անդամ Ռուսաստանը, նաև Չինաստանը, բազմիցս վետո են դրել սիրիական ռեժիմի գործողությունները դատապարտող բանաձևերի վրա:

4512 | 0
Facebook