Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Աշոտյանը հորդորել է Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել

13:35, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Արմեն Աշոտյանը հորդորել է Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել
     ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սկանդալային ձայնագրություններին, ասել է, թե ուսումնասիրությունը կպարզի` դպրոցների տնօրենները ցուցակագրումն արել են աշխատանքի ժամին, թե՞ դրանից հետո: Նրա խոսքով` պատկան մարմիններն արագ կարձագանքեն: Ապա դիմելով Նիկոլ Փաշինյանին` Աշոտյանը հորդորել է ներողություն խնդրել երեկվա արտահայտության համար` հույս հայտնելով, որ Փաշինյանն ունի ներողություն խնդրելու այդ խիզախությունը:
     Հիշեցնենք` արարատցիների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Նիկոլ Փաշինյանն ասել էր հետևյալը. «Մեր կրթական համակարգն, այն, ինչ ստեղծել են Սերժ Սարգսյանն ու Արմեն Աշոտյանն, արմատից դեգրադացված է, ուստի համակարգի ՀՀԿ-ական կատարածուներին պետք է արմատախիլ անել, քանի որ նրանք երեխաներին սարքում են ընտրական պրոցեսի անդեմ մասնակիցներ: ՀՀԿ-ականներն ասում են` թե դպրոցների տնօրենների ցուցակ հավաքելն օրինական է. Երևանյան լճի մոտ կանգնողների գործունեությունը ևս օրինական է: Հայոց դպրոցը պետք է արմատախիլ անել քաղաքական պոռնիկներից: Քաղաքական պոռնիկներին պետք է դուրս շպրտել դպրոցներից»:
7029 | 5
Facebook