Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական պոռնիկներին պետք է դուրս շպրտել դպրոցներից. Ն. Փաշինյան

11:10, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
«Քաղաքական պոռնիկներին պետք է դուրս շպրտել դպրոցներից. Ն. Փաշինյան
     «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն Արարատի մարզում անցկացրած նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձան ՀՀԿ-ի՝ վարչական ռեսուրսների չարաշահման և դպրոցի տնօրենների հայտնի ձայնագրությունների թեմային:
     «Հայաստանի ժողովուրդն իր սուղ ու աղքատիկ բյուջեից տարեկան համարյա 200 մլրդ դրամ է հատկացնում, որպեսզի կազմակերպի իր երեխաների կրթությունը, բայց, պարզվում է, որ այդ գումարները տնօրինող հարյուրավոր, առնվազն 114 դպրոցի տնօրեններ, փոխանակ դաստիարակելու երեխաներին, զբաղված են ՀՀԿ-ի անդամների` Սամվել Ալեքսանյանների, Առաքել Մովսիսյանների, Միհրան Պողոսյանների, Ռոբերտ Սարգսյանների համար ցուցակներ հավաքագրելով: Մեր կրթական համակարգը, այն, ինչ ստեղծել են Սերժ Սարգսյանն ու Արմեն Աշոտյանն, արմատից դեգրադացված է, ուստի համակարգի ՀՀԿ-ական կատարածուներին պետք է արմատախիլ անել, քանի որ նրանք երեխաներին սարքում են ընտրական պրոցեսի անդեմ մասնակիցներ` նրանց մտցնելով բոնբոներկաների, մաստիկաների ու մանր փողերի հարաբերությունների մեջ: ՀՀԿ-ականներն ասում են` թե դպրոցների տնօրենների ցուցակ հավաքելն օրինական է. Երևանյան լճի մոտ կանգնողների գործունեությունը ևս օրինական է: Հայոց դպրոցը պետք է արմատախիլ անել քաղաքական պոռնիկներից: Քաղաքական պոռնիկներին պետք է դուրս շպրտել դպրոցներից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
     Վերջինն ասաց, որ «Ելք»-ը դիմում է ԿԸՀ՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու համար:
3641 | 1
Facebook