Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհաննես Հարությունյանի մոտ բժիշկները ոսկրի վարակ են կասկածում

11:55, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Հովհաննես Հարությունյանի մոտ բժիշկները ոսկրի վարակ են կասկածում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն: «Այս պահին գնում եմ նրան տեսակցության: Միայն մի բան գիտեմ, որ արտերկրից ժամանած բժիշկները Հովհաննեսի մոտ կասկածում են ոսկրի վարակ»,-ասաց պաշտպանը:
     Նշենք, որ նրա պաշպանը բազմիցս ահազանգել է, որ իր պաշտպանյալը ոտքի ցավեր ունի և գիշերները ցավից չի քնում:
     Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

3964 | 0
Facebook