Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ Մուկուչյանը մի զգուշացում էլ ՀՀԿ գրասենյակ չի ուղարկում` ուղղված վարչապետին». Ն. Զոհրաբյան

15:45, երկուշաբթի, 13 մարտի, 2017 թ.
«Ինչո՞ւ Մուկուչյանը մի զգուշացում էլ ՀՀԿ գրասենյակ չի ուղարկում` ուղղված վարչապետին». Ն. Զոհրաբյան
     «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն, արձագանքելով ԿԸՀ զգուշացմանն, ըստ որի` Գագիկ Ծառուկյանի խոստումները կարող են ընտրակաշառք դիտարկվել, ասել է. «Ինչո՞ւ Տիգրան Մուկուչյանը մի զգուշացում էլ ՀՀԿ գրասենյակ չի ուղարկում` ուղղված վարչապետին, ոչ չլինելով արձակուրդի մեջ, աշխատանքային ժամերին, օրինակ Սյունիքում 555 մլն դոլարի ներդրում է խոստանում, կամ Արմավիրում, երբ ծնող մոտենում է, վիրահատության համար գումար ուզում, օգնականին հանձնարարում է հարցը կարգավորել: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` կխնդրեի Մուկուչյանին` մի դիմում էլ ՀՀԿ գրասենյակ ուղարկել: ԿԸՀ-ի արգելքն ակտուալ կլիներ, եթե Ծառուկյանը երբևէ որևէ մեկին օգնած չլիներ ու նախընտրական քարոզարշավի ժամանակ միայն դա աներ»,- հավելեց Ն. Զոհրաբյանը:
4414 | 3
Facebook