Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կգաս, մի հատ տեխնիկա գյուղի համար կստանաս, բայց ընտրություններից հետո». Գագիկ Ծառուկյանը` ԿԸՀ-ի զգուշացումից հետո

15:20, հինգշաբթի, 09 մարտի, 2017 թ.
«Կգաս, մի հատ տեխնիկա գյուղի համար կստանաս, բայց ընտրություններից հետո». Գագիկ Ծառուկյանը` ԿԸՀ-ի զգուշացումից հետո
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արմավիր քաղաքի Մշակույթի տան դիմաց տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքը: Ելույթից հետո
     գյուղապետերից մեկը, մոտենալով Ծառուկյանին, տեղեկացրել է, որ համայնքը գյուղտեխնիկայի կարիք ունի: Պատգամավորության թեկնածուն արձագանքել է. «Ընտրությունից հետո Ծառուկյանը խոսք ա տալիս, կգաս, մի հատ տեխնիկա գյուղի համար կստանաս: Բայց ընտրություններից հետո, որ ընտրությունները կապ չունենան»:
     Այսօր տեղեկացրել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Տավուշում քարոզարշավ իրականացրած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը` հանդես գալով դրամական ու նյութական խոստումներով։
4154 | 14
Facebook