Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քանի որ ես ԲՀԿ-ից եմ, ամուսնուս ասել են` դիմում կգրես, գործից դուրս կգաս». Բերդի բնակչուհին դիմեց Ծառուկյանին

15:50, երեքշաբթի, 07 մարտի, 2017 թ.
«Քանի որ ես ԲՀԿ-ից եմ, ամուսնուս ասել են` դիմում կգրես, գործից դուրս կգաս». Բերդի բնակչուհին դիմեց Ծառուկյանին
     «Ամուսնուս կանչել են գազի վարչությունից, ասել` դիմում գրի, գործից դուրս արի, քանի որ ես ԲՀԿ-ից եմ»,- դիմելով «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանին` իր մտահոգությունը հայտնեց Բերդի բնակիչներից մեկը: Պատգամավորության թեկնածուն ասաց, թե չի կարող նման բան պատահել. «Ամուսինդ պարտավոր չէ դիմում գրել, ասեք` ով է կանչել, իր համապատասխան պատիժը կստանա: Զանգի ամուսնուդ, ճշտի` թե ով ա դա իրեն ասել»,- նշեց Ծառուկյանը: Վերջինը հորդորեց տվյալ տարածքից առաջադրված թեկնածուին զբաղվել այդ հարցով։
     Հիշեցնենք` «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն այսօր Բերդում էին: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ քարոզարշավը սկսում են Տավուշի մարզից, քանի որ շատ լավ գիտեն, որ պետության հզորությունը կախված է ապահով ու անվտանգ սահմանից:
4305 | 1
Facebook