Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը մահացել է. լրացված

21:30, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2016 թ.
ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը մահացել է. լրացված

Ինչպես հայտնի է, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը զինված հարձակումից հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, վերջին լուրերով, չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում Կամչատկային վերաբերող ցուցահանդեսի ժամանակ մի երիտասարդ է մտել սրահ, ներկայացել որպես ոստիկան և հետևից կրակել ամբիոնի մոտ ելույթ ունեցող դեսպանի վրա։

Այնուհետ երիտասարդը ներկաներին դուրս է հանել սրահից, որից հետո կրկին կրակոցների ձայներ են լսվել։

Ծանր վիրավորված դեսպանի կյանքը փրկել չի հաջողվել

Նշվում է, որ ոստիկանության կողմից վնասազերծված զինված անձը բղավել է Հալեպի հետ կապված ինչ-որ արտահայտություններ։
     Քիչ առաջ ՌԴ ատգործնախարարությունը հաստատեց դեսպանի մահվան մասին լուրը:
     Պաշտոնական Մոսկվան նաև նշում է, որ սա ահաբեկչություն է, և հարցը քննարկելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդում։

9068 | 0
Facebook