Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Քարե դեմքեր». լուսանկարիչ Արտուշ Հարությունյանի աչքից չեն վրիպում բնության անձեռակերտ քանդակները

20:10, կիրակի, 15 մայիսի, 2016 թ.
«Քարե դեմքեր». լուսանկարիչ Արտուշ Հարությունյանի աչքից չեն վրիպում բնության անձեռակերտ քանդակները
     «Ամեն անգամ լեռների ու ժայռերի վրա փնտրում եմ դեմքեր և չգիտես ինչու միայն ծեր մարդկանց դեմքեր եմ տեսնում»,- իր «Քարե դեմքեր» ֆոտոշարքը մեկնաբանել է լուսանկարիչ-դիզայներ Արտուշ Հարությունյանը: Նա ծնվել և մանկությունն անց է կացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում, ապա հաստատվել Բերդ քաղաքում: Այժմ աշխատանքի բերումով հաճախ է մեկնում արտերկիր՝ արտագնա աշխատանքի, սակայն լուսանկարչական սարքը միշտ իր հետ է: Ամեն մի բնապատկեր նա յուրովի է ընկալում և փորձում է իր լուսանկարների միջոցով դրանք հանրութանը փոխանցել՝ որպես անձեռակերտ արվեստի գեղեցիկ գործեր: Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է լուսանկարիչը, լուսանկարների մեծ մասն արվել է Տավուշի մարզում՝ հիմնականում Բերդի տարածաշրջանում:
6520 | 0
Facebook