Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Բնության հրաշքը՝ հայ լուսանկարչի մատուցմամբ

17:05, կիրակի, 11 հոկտեմբերի, 2015 թ.
Բնության հրաշքը՝ հայ լուսանկարչի մատուցմամբ

Լուսանկարիչ, դիզայներ Արտուշ Հարությունյանը, ով սիրահարված է բնությանն ու առհասարակ, գեղեցիկին՝ խոստովանում է, որ առանձնակի սիրով է լուսանկարում մայրամուտներն ու արշալույսները:

«Արևածագ և մայրամուտ սիրել եմ մանկուց: Մանկությունս անցել է Նավուրում (Տավուշի մարզ, խմբ.): Լինելով բարձր լեռնային գյուղ՝ Նավուրում արևածագն ու մայրամուտը միշտ յուրահատուկ են, հատկապես, երբ երկնքում ամպեր կան: Մինչ օրս սրտի թռթիռով օրվա ընթացքում սպասում եմ մայրամուտին: Շատ սիրում եմ մայրամուտ և արևածագ նկարել բարձր լեռներից, բարձրահարկ շենքերից և իհարկե՝ ծովափին»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ լուսանկարիչը:

Հարցին, թե աշխատանքի բերումով լինում եք և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, որտեղ են առավել գեղեցիկ լինում բնության այդ 2 հրաշքները, նա պատասխանեց, որ ամեն տեղ մայրամուտ-արշալույսն իր գեղեցկությունն ունի: «Ռուսաստանինը մերից տարբերվում է նրանով, որ այն հիմնականում հարթավայրային երկիր է, ուստի արևածագի ու մայրամուտի պրոցեսը համեմատաբար երկար է տևում, քան մեզ մոտ՝ Հայաստանում: Մենք ապրում ենք լեռնային երկրում ու շատ բնակավայրերում իսկական կարմիր արևածագ չեն տեսնում, բայց փոխարենը տեսնում են մեկ այլ գեղեցկություն: Իմ «ԱՐԵՎԱԾԱԳ ԵՎ ՄԱՅՐԱՄՈՒՏ» ալբոմում պարզ երևում է՝ որն է Հայաստանում նկարված, որը՝ Ռուսաստանում: Իսկ ծովային մայրամուտներն ու արշալույսները լուսանկարել եմ Ուկրաինայում՝ Բերդյանսկում: Ուր էլ լինի՝ ֆոտոխցիկը միշտ ինձ հետ է: Իմ հաճույքն ստանում եմ խցիկի կոճակը սեղմելու պահին, երբ փոքր պատուհանի մեջ արդեն տեսնում եմ ֆիքսված կադրը»:

Լուսանկարիչ Արտուշ Հարությունյան
Լուսանկարիչ Արտուշ Հարությունյան

33213 | 0
Facebook