Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Էտուշը ռազմաճակատ էր մեկնել կամավոր

21:20, շաբաթ, 09 մայիսի, 2015 թ.
Վլադիմիր Էտուշը ռազմաճակատ էր մեկնել կամավոր
     ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Վլադիմիր Էտուշն արդեն 92 տարեկան է: Նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում: Նրա ամենահիշարժան կերպարներն են «Կովկասի գերուհի» ֆիլմում ընկեր Սաախովի կերպարը, ինչպես նաև «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում ատամնաբույժ Շպակի կերպարը:

     Խարիզմատիկ հերոսը Հայրենական մեծ պատերազմի վետերան է: 1942-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել Մալգոբեկի ճակատում, ապա Կույբիշևում: Արժանացել է «Կարմիր աստղ», ինչպես նաև Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանների:
     «Ռազմաճակատ մեկնեցի կամավոր: 1943-ին ինձ տեղափոխեցին Հյուսիս-կովկասյան շրջան. հանձնարարված էր անառիկ պահել այն կամուրջը, որտեղով մենք պետք է տեղաշարժվեինք: Գերմանացիները փորձում էին պայթեցնել այն, բայց չէր ստացվում: Մեր կողմից կասեցվում էին նրանց հարձակումները, հենց այդ ժամանակ էր, որ հակառակորդը մի քանի տասնյակ զոհ տվեց` թողնելով նաև ռազմատեխնիկան»,- պատմել է Վ. Էտուշը` «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում:
     «1943-ի վերջերին Մելիտոպոլում ծանր վիրավորվեցի, հիշում եմ`նռնակներ էին նետում: Կռվի այդ ընթացքում մեր հրամանատարը գրպանից հանեց մի տուփ և ասաց` «Էտուշ, վերցրու քո շքանշանը, այլապես կսպանեն քեզ կամ կվիրավորվես ու հետո այն չես գտնի»: Այդ շքանշանը կրում եմ ամեն տարի մայիսի 9-ին»,- նշել է վետերանը:
8680 | 2
Facebook