Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հետաքրքիր է

Քաղաքացիներն արդեն 15-րդ անգամ քաղաքապետ են ընտրում կատվին

20:25, ուրբաթ, 22 մարտի, 2013 թ.
Քաղաքացիներն արդեն 15-րդ անգամ քաղաքապետ են ընտրում կատվին

Ի՞նչ անել, երբ քաղաքապետի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչներից ոչ ոք այդ պաշտոնին արժանի չէ: ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Թալկիթնա քաղաքում գտել են լուծումը: Այնտեղի բնակիչները 1997 թվականից սկսած առաջարկում են իրենց թեկնածուին, որը կատու է: Ինչպես ցանկացած իրեն հարգող քաղաքական գործիչ, Սթաբս անունով կատուն նույնպես ունի իր ֆեյսբուքյան էջը, որտեղ ընկերների քանակը ուղիղ համեմատական է քաղաքի բնակիչների թվին:

Իսկ չորքոտանի քաղաքապետից օգուտները քիչ չեն: Նախ, նրա շնորհիվ քաղաք են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ տեսնելու, թե ինչպես է շեկլիկ պաշտոնյան փռվում քաղաքապետարանի փափուկ բազմոցների վրա: Բացի այդ, մինչև հիմա նա ոչ ոքի չի հիասթափեցրել և երբեք կաշառք չի վերցրել:

Աղբյուրը` kp.ru
| | |
5198 | 5
Facebook