Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամենաերիտասարդ մայրիկը երեխա է ունեցել 5 տարեկանում

11:35, հինգշաբթի, 28 փետրվարի, 2013 թ.
Ամենաերիտասարդ մայրիկը երեխա է ունեցել 5 տարեկանում

Աշխարհի ամենաերիտասարդ մայրիկը 1933թ. ծնված պերուացի Լինա Մեդինան է, ով 5 տարեկանում կեսարյան հատման միջոցով տղա է ունեցել: Երբ 5 տարեկանում նրա փորիկը սկսում է մեծանալ, ծնողները հիվանդանոց են տանում և պարզվում է՝ նա 7 ամսական հղի է: 1939թ. մայիսի 14-ին նա լույս աշխարհ է բերում 2,7 կգ քաշով տղայի: 10 տարի երեխան գիտեր, թե Լինայի եղբայրն է, հետո գաղտնիքը բացահայտվեց: Տղան ապրեց 40 տարի:

Հետազոտող բժիշկները պարզել են, որ աղջկա մոտ առաջին ամսեկանները սկսվել են 8 ամսականից, 4 տարեկանում ձևավորվել են կաթնագեղձերը, 5-ում սկսել է լայնանալ կոնքը:

Մինչև հիմա պարզ չէ, թե ով է երեխայի հայրը: Լինան այդպես էլ ոչինչ չի ասում, բայց նրա հարազատ հորը բռնաբարության մեղադրանքով ձերբակալեցին, իսկ հետո փաստեր չլինելու պատճառով ազատ արձակեցին:

Աղբյուրը` terra-z.ru
37862 | 30
Facebook