Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում 71 հարկանի երկնաքեր կկառուցվի՝ «Անմոռուկը»

23:35, երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.
Երևանում 71 հարկանի երկնաքեր կկառուցվի՝ «Անմոռուկը»

Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 19-ին նշել է նախագծի նախաձեռնող «Լաուրա ինվեսթմընթ» ՍՊԸ տնօրեն Մերի Մկրտչյանը: Կոնցեպցիայի մշակումն արդեն ավարտին է մոտենում, և սկսվում են նախագծային աշխատանքները, որոնք կտևեն մոտ 2 տարի, և դրանից հետո մինչև 5 տարի շինարարական աշխատանքները կընթանան: Այն ոչ միայն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, այլ ինչպես մենք նախատեսում ենք, այնտեղ 200 հա վրա կլինեն ծիրանի այգիներ, խաղահրապարակներ, ընտանեկան հանգստի գոտի և ճոպանուղի: Այդ ամենը՝ մատչելի պայմաններով, ասել է Մերի Մկրտչյանը: Նա հավաստիացրել է, որ սեյսմիկ բոլոր ռիսկերը հաշվարկված են, և շինությունը լինելու է անվտանգ: Շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվի շուրջ 1300 աշխատատեղ, իսկ դրանց ավարտից հետո, ըստ նախնական հաշվարկների, 2500 աշխատատեղ կբացվի շենքի շահագործման հետ մեկտեղ: Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար մոտ 270 մլն դոլարի ներդրում է նախատեսվում: Մերի Մկրտչյանը նշել է, որ իրենք առաջիկայում պատրաստվում են համագործակցել Արաբական Միացյալ Էմիրությունների «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերության հետ:

Համալիրը կոչվում է «Անմոռուկ», այն կկառուցվի մայրաքաղաքի հարավային մասում, Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ:

11818 | 0
Facebook