Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի հիվանդանոցի մոտ ձերբակալվել են Նավալնիին տեսակցելու եկած աջակիցները

15:05, երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ.
Մոսկվայի հիվանդանոցի մոտ ձերբակալվել են Նավալնիին տեսակցելու եկած աջակիցները

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ձերբակալվել են, երբ եկել են Մոսկվայի Վինոգրադովի անվան հիվանդանոց՝ քաղաքական գործչին տեսակցելու համար, հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը:
     Հեռուստաընկերության թղթակիցը նույնպես ձերբակալվել է ու հեռարձակումը շարունակել է ձերբակալման վայրից: Թղթակցի խոսքով, նախ նրանց հետ շփվել է հիվանդանոցի ղեկավարներից մեկը, ով հավաստիացրել է, որ Նավալնիի հետ ամեն ինչ կարգին է, ապա դրանից անմիջապես հետո, մուտքի մոտ են մոտեցել ոստիկանական երկու մեքենա և ձերբակալել են հիվանդանոցի մոտ հավաքված մարդկանց:
     Հայտնի է, որ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու, այդ թվում լրագրողների, ովքեր ներկայացրել են իրենց մամուլի անցագրերը: Ավելի ուշ լրագրողներն ազատ են արձակվել, իսկ մնացած ձերբակալվածները, մոտ 12 հոգի տեղափոխվել են ոստիկանություն:

5302 | 0
Facebook