Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքմենստանի նախագահին առաջին անգամ ցուցադրել են հեռուստատեսությամբ՝ իր մահվան մասին լուրերի ֆոնին

12:25, ուրբաթ, 26 հուլիսի, 2019 թ.
Թուրքմենստանի նախագահին առաջին անգամ ցուցադրել են հեռուստատեսությամբ՝ իր մահվան մասին լուրերի ֆոնին

Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովին առաջին անգամ ցուցադրել են հեռուստատեսությամբ՝ իր մահվան մասին տարածված լուրերից հետո, հաղորդում է «Фергана» գործակալությունը:
     Թուրքմենստանի նախագահը շրջել ու ծանոթացել է մայրաքաղաքի՝ Աշխաբադի շինարարության նախագծերին:
     Բացի այդ, Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Հուլիսի 5-ից ի վեր նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրությանը չէր ներկայացել:

Թեև մահվան մասին ենթադրությունները շտապել էին հերքել մի շարք երկրներում թուրքմենական դիվանագիտական ներկայացուցչություններից, այդուհանդերձ, մամուլում աղմուկը չէր մարում` նախագահականի լռության պատճառով:

6835 | 0
Facebook