Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով այս պահին Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի

14:05, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով այս պահին Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի

ՀՀ ԱԳՆ-ը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580»:

7725 | 0
Facebook