Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի գործով քննարկվում է փորձագետ ներգրավելու հարցը

13:15, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի գործով քննարկվում է փորձագետ ներգրավելու հարցը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին նախագահող դատավորը «Նաիրի» ԲԿ-ից գրություն է ստացել, որ Գրիգորյանն այսօրվա նիստին չի ներկայանա առողջական խնդիրների պատճառով:

Գործով նիստին ներկա էր բժիշկ Լուսինե Մամիկոնյանը, ով պաշտպանական կողմի միջնորդությամբ ներգրավել է որպես փորձագետ: Մեղադրող կողմը, դիմելով դատարանին նշեց, որ պետք է ուսումնասիրեն բժշկի մասնագիտական ունակությունները հաստատող փաստաթղթերը, և հետո նոր դիրքորոշում հայտնեն:

Դատավորն ընդմիջում հայտարարեց, որպեսզի Մամիկոնյանն անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները հատկացնի դատարանին: Նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունը միջնորդել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական փորձաքննություն:

3038 | 0
Facebook