Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ գայթակղիչ է, բայց չեմ ուտի». Փաշինյանը Գյումրիում շրջում է տաղավարներով

12:05, շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
«Շատ գայթակղիչ է, բայց չեմ ուտի». Փաշինյանը Գյումրիում շրջում է տաղավարներով

Գյումրիում մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը: Վարչապետ Փաշինյանը մասնակցում է էքսպո-ցուցահանդեսին՝ շրջում է տաղավարներով, ծանոթանում հայկական արտադրության արտադրանքին, գնումներ կատարում: «Էս՝ Ձեր միջնեկ աղջկան, էս՝ փոքրին. մեր ձեռքի աշխատանքներն են», «Սա էլ Շիրակի մարզի անթառամից պատրաստված օճառ է»,- արտադրողները նաև նվերներ էին պատրաստել վարչապետի համար:

Մոտենալով հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերության տաղավարին՝ Փաշինյանը հրաժարվեց համտեսել. «Շատ գայթակղիչ է, բայց չեմ ուտի... դե լավ, ամենադիետիկ խթվածքաբլիթը ո՞րն է, մի կտոր դրանից մենակ»:

5304 | 0
Facebook