Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանություն Աբովյանում

00:30, երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.
Սպանություն Աբովյանում

Հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 1 պարկուճ:

Ըստ աղբյուրի՝ սպանվածը 34-ամյա Վազգեն Գևորգյանն էր:

10800 | 0
Facebook