Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վրաստանում ավտովթարի հետևանքով տուժած 16-ամյա աղջիկը վիրահատվել է». Գևորգ Դերձյան

20:45, շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ.
«Վրաստանում ավտովթարի հետևանքով տուժած 16-ամյա աղջիկը վիրահատվել է». Գևորգ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել Է։ Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։

16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ:

Հիշեցնեմ, որ նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, ով ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել և սկսել է շնչել ինքնուրյուն։

Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»:

4941 | 0
Facebook