Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ե՞րբ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերն ու կենսաթոշակները

12:35, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
Ե՞րբ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերն ու կենսաթոշակները

Երեկ կառավարությունը հաստատեց միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Ծրագրի շրջանակում որոշում է կայացվել 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում 10 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները:

«Որոշում է կայացվել նաև, որ կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են: Այս հարցի լուծման համար կտրամադրվի 3 միլիարդ դրամ»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց նաև, որ հունիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել են, իսկ սեպտեմբերի մեկից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:

«Քննարկվեց նաև ավելի կարևոր խնդիր, մեր հիմնական խնդիրը հիմա՝ ունենալ բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային քարտեզ: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում են վերամշակող արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման ուղղություններով»,- ասաց Փաշինյանը՝ նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարելով մինչև օգոստոսի 20-ը վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների հետ քննարկումներ անել:

6328 | 0
Facebook