Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ». Նիկոլ Փաշինյան

11:25, հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ.
«Ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ». Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ կառավարաության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը անդրադարձավ վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին:

Նա, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց. «Հիմա հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն: Իհարկե, հասկանալի է, որ այսօր հատկապես 2018-2019 թվակնաններին ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել, և դեռ մեծ ծավալով շարունակվում են մեքենաների ներկրումները, որն էլ իր հերթին բերում է մարտահրավերներ և այդ մարտահրավերներին արջագանքը պետք է լինի հետևյալը. ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ պարագայում որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, քանի որ խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիների կյանքի անվտանգությանը և առողջությանը:

3627 | 0
Facebook