Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում եմ անհապաղ միջամտել». Հայկ Ալումյան

15:05, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
«Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում եմ անհապաղ միջամտել». Հայկ Ալումյան

«Այսօր արդեն 13-րդ օրն է, Առաջին ատյանի դատարանը չի քննում մեր ներկայացրած միջնորդությունը: Ամենակոպիտ կերպով խախտվում ա մարդու իրավունքը»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է, որ վերջինը չի կարող քննարկել այդ միջնորդությունը, որովհետև գործը դեռևս գտնվում է Վերաքննիչ դատարանում: Իսկ Վերաքննիչ դատարանն ասում է, որ չի կարող գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան քանի դեռ բողոքարկման ժամկետը չի լրացել»:
     «Երկու փաստարկներն էլ ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի հետ: Այդ միջնորդությունը հենց ամսի 28-ին պետք է քննվեր և դրա վերաբերյալ արդեն պետք է որոշում կայացվեր: Ես այս հարցով դիմում եմ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում եմ անհապաղ միջամտել. տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում»,- հայտարարեց Ալումյանը:

Հիշեցնենք, որ Հունիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ:

6332 | 1
Facebook