Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիլիջանում 26-ամյա երիտասարդ է դաժանաբար սպանվել

22:15, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
Դիլիջանում 26-ամյա երիտասարդ է դաժանաբար սպանվել

Քիչ առաջ սպանություն է տԵղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակցության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բամզաթիվ հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր:

Դեպքի վայրում ոտիկաններն ու քննիչները հայտնաբերել են փայտե մահակներ, դանակ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնի պետ Վ. Գյոզալյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել է նաև Դիլիջանի դատախազ Էդիկ Հարութունյանը:

21976 | 1
Facebook