Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը». Թեհմինա Վարդանյան

19:20, երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ.
«Սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շտապ. սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որն «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմքայլականները։ Ընկերնե՞ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։

. 1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում

. շների համար կերակուր չկա

. բժշկական թափոնի ոչ մատյան կա, ոչ էլ պարզ է՝ ո՞ւր են գնում դրանք։ Գուցե և կենցաղային աղբի աղբաման

. դեղորայքը տեսնում եք՝ ինչ պայմաններում են

. վակցինայի 3 տուփ կա ընդամենը, այն էլ մթերային սառնարանում։

. «վիրահատված» շները նետվում են վանդակների վրա

. որևէ փաստաթուղթ գոյություն չունի

Մնացածը քիչ անց...»:

4590 | 0
Facebook